Համաձայն Միացյալ Նահանգների առողջապահական ծառայությունների տվյալների՝ կորոնավիրուսից մահերի ցուցանիշը գերազանցել է 100 հազարը (100 625 մարդ), իսկ համաճարակի բռնկումից ի վեր վարակվածների թիվը հասել է 1,7 միլիոնի։
     Ընդհանուր առմամբ, նվազել է հիվանդության աճի տեմպը և ամենօրյա մահացությունների ցուցանիշը։
     Համաճարակի հետևանքով ամենաշատ տուժած Նյու Յորք նահանգում գրանցվել է համավարակի 372.5 հազար դեպք, մահացել է մոտ 29.3 հազար մարդ:
     Նյու Ջերսի նահանգում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 157.1 հազար դեպք, մահացել է 11․2 հազար հիվանդ:
     Իլինոյս նահանգը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Արձանագրվել է հիվանդության ավելի քան 112 հազար դեպք, մահացել է մոտ 4․9 հազար հիվանդ:
     Միացյալ Նահանգներում հիվանդությունից ապաքինվել է 468․7 հազար մարդ: