Ֆրանսիայի բնապահպանության նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ երկրի բնակիչների համար հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նախարարը նշել է՝ հանրային տրանսպորտում խիստ օրենքներ են գործում, ուղևորները ախտահանիչ միջոցներից են օգտվում, հատակին նշումներ են արված, որ մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորությունը:

«Ես կարծում եմ՝ քանի դեռ մենք չենք հայտնաբերի այս վիրուսի բուժման միջոցը կամ պատվաստանյութը, անհրաժեշտ է հանրային տրանսպորտում դիմակ կրելու պարտադրանքը պահպանել»,- ասել է նա: