«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հիվանդանոցը մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված շուրջ 1470 պացիենտ, որոնցից 450 եղել են ծանր և ծայրահեղ ծանր:

 

Հովակիմյանը նշեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր համարվում է իր մահճակալային ֆոնոդով ամենամեծը Հայաստանի Հանրապետությունում: 

«ԲԿ-ն ունի մոտ 500 մահճակալ, որոնցից 80 մահճակալը վերակենդանամցման բաժանմունքի մահճակալային ֆոնդն է կազմում, 420-ը՝ ընդհանուր բաժանմունքների: Այսօր  95 տոկոսով զբաղված են վերակենդանազցման բաժանմունքում և մոտավորապես 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքներում»,- ասաց նա՝ հավելելով, որ ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որը ամենասուղն է այս օրերի համար:

Հիվանդանոցի տնօրենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հորդորեցին պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պաբերաբար ախտահանել ձեռքերը: