ԱՄՆ կառավարությունը ազատվում է Հոնկոնգում ունեցած էլիտային անշարժ գույքից՝ Չինաստանի հետ աճող լարվածության պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ պետքարտուղարության աղբյուրին հղումով:

«Պետդեպարտամենտի արտերկրում գտնվող անշարժ գույքի շահագործման բյուրոն պարբերաբար վերանայում է ԱՄՆ կառավարության արտերկրում գտնվող անշարժ գույքը՝ համաշխարհային կրկնակի ներդրումային ծրագրի շրջանակում»,- գործակալությանը հայտնել են Պետդեպարտամենտից:

Նշվում է, որ ներկայումս վաճառվում են ԱՄՆ-ին պատկանող մի շարք առանձնատներ: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար: