Չինաստանի իշխանությունները մտադիր են կորոնավիրուսային պատվաստանյութ ստեղծել և մշակելուց ու կլինիկական բոլոր փորձարկումները կատարելուց հետո այն հասանելի դարձնել ողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է երկրի գիտության և տեխնոլոգիաների նախարար Վանգ Ցիգանգը «Դեպի COVID-19. Չինաստանի գործողությունները» խորագրով մամուլի ասուլիսում։ Նա ասել է, որ Պեկինը կկատարի Նախագահ Սի Ցզինպինի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները Առողջապահության 73-րդ համաշխարհային ժողովում: Ըստ Վանգ Ցիգանգի՝ պատվաստանյութերի հինգ տեսակներ ներկայումս մշակման փուլում են։ Դրանցից մի քանիսը արդեն փորձարկվում են: Նա կարևորել է դեղամիջոցների անվտանգությունը, արդյունավետությունն ու մատչելիությունը:
«Ինչպես ցույց է տալիս մարդկության համաճարակաբանության դեմ պայքարի պատմությունը, վարակներին դիմակայելու հիմնական ռազմավարությունը հենց պատվաստանյութերի մշակումն է։ Աշխարհին պետք է ուժեղացնի համագործակցությունը դրանց զարգացման և գործարկման հետագա փուլերում», - ավելացրել է նախարարը: