Ռուս-ադրբեջանական սահմանին հայրենիք վերադառնալ չկարողացող Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ արդեն 5 օր է հացադուլ են հայտարարել, գրում է turan.az-ը: Ըստ ադրբեջանական կայքի՝ Թովուզի շրջանի 44-ամյա Ասիմ Թագիևը, ով ապրում է բաց երկնքի տակ, հուսահատությունից հացադուլ է հայտարարել։ Նրան միացած հացադուլավորների թիվն աստիճանաբար աճելով հասել է շուրջ 150-ի:
     Թագիևի խոսքով՝ ներկայում ռուս-ադրբեջանական սահմանին 700-800 քաղաքացի է կուտակվել: Նրանցից շատերն ավելի քան երկու ամիս սպասում են Ադրբեջան վերադառնալուն։
     Սահմանին պայմաններն անտանելի են: «Մարդիկ չեն կարող լողանալ, շատերը քնում են բետոնի վրա: Գիշերները կարող ենք քնել վրանում, սակայն շոգի պատճառով անհնար է օրվա ընթացքում մնալ վրանում»,- ասել է Թագիևը:
     Ադրբեջանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների վերադարձն իրականացվում է փուլային տարբերակով՝ ըստ ենթակառուցվածքների հնարավորության և պարտադիր կարանտինային ռեժիմի:

Ռուս-ադրբեջանական սահմանին հացադուլ է հայտարարել հայրենիք վերադառնալ չկարողացող Ադրբեջանի 150 քաղաքացի

Ռուս-ադրբեջանական սահմանին հացադուլ է հայտարարել հայրենիք վերադառնալ չկարողացող Ադրբեջանի 150 քաղաքացի