Տնտեսական առումով մարզում բոլոր ձեռնարկությունները գործում են, բացի այս պահի Գլորիա կարի ֆաբրիկայից, որտեղ՝ գիտեք, որ վարակվածների թիվը բավականին մեծ էր, բոլոր աշխատակիցները համարվում են կոնտակտավորներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Հարցին, որ ոչ բոլորին են թեստավորում, թեստավորման խնդիր կա, Ղուկասյանը նշեց, որ թեստավորվել է 300 աշխատակից, կոնտակտավորերը և այլ անձինք։
«Արդեն իսկ բոլորը համարվում են կոնտակտավորներ, պետք է ինքնամեկուսացման ռեժիմում գտնվեն։ Այս պահի դրությամբ մարզում 302 վարակված ունենք, 72 բուժված, ցավոք սրտի՝ չորս մահ»,- նշեց նա։