տարբերություն Կաննի կինոփառատոնի Marché du Film կինոշուկան այս տարի կանցկացի առցանց։ Հայտարարվել են նաեւ օրերը՝ հունիսի 22-26։ Թվային միջոցառման պատրաստությունն ընթանում է ամբողջ թափով։

The Marché du Film - Festival de Cannes-ը հայտարարել է, որ Meet the Streamers միջոցառումների ընթացքում հիմնական բացառիկ հյուրերը կլինեն HBO Max եւ Quibi ինտերնետային խանութները։

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» դիլմը, որը պատմում է 2016թ.-ի ապրիլյան իրադարձությունների մասին, եւս կմասնակցի խոշորագույն կինոշուկաներից մեկին։ Այս մաին հայտնում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջը։  «Դրախտի դարպասը» ֆիլմի պրմիերան Հայաստանում տեղի է ունեցել 2019թ.-ի հոկտեմեբերին Հայաստանում։ 

 

Իրադարձությունները զարգանում են 2016թ.-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու համար։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։ Նա անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992թ.-ին Թալիշի անկման օրը գերի է ընկել։ Այդ ժամանակ Ռոբերտը չի փորձել գերությունից փրկել հերուսու հորը, միայն վերցրել է լուսանկարները, որոնք արվել են մարտի դաշտում։ Դրանք ներկայացնելով որպես սեփականը՝ նա համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել։