Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 354 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 414 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 628 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 046 հազար 075 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 114 հազար 167 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 742 հազար 084-ի, մահերինը՝ 38 հազար 497-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 358-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 289 հազար 140 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 883: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 046 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 276 հազար 583, մահերինը՝ 7 հազար 745 (Ավելի վաղ մահերի թիվը հաղորդվում էր 7 հազար 750): Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 561, մահերինը՝ 34 հազար 043: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 203 հազար 736 ընդհանուր, 5 հազար 738 մահվան դեպքով: Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը 186 հազար 516 է մահերինը՝ 8 հազար 831 մահվան դեպքով:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 177 հազար 938 է: Այստեղ վերջին մեկ օրում 2 հազար 011 նոր դեպք: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է 8 հազար 506 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 172 հազար 114 է, մահերինը՝ 4 հազար 729:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվըավելացել է 3-ով՝ դառնալով 83 հազար 046, որից ապաքինվել է 78 հազար 357-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 73 հազար 595, մահերինը՝ 66: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 904 է, մահացածներինը՝ 283: Եգիպտոսում առկա է 36 հազար 829 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1306 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 823-ի, մահացածներինը՝ 275 -ի: Իրաքում գրանցվել 14 հազար 268 վարակվածության, 392՝ մահվան դեպք:

Լիբանանում կա 1388 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 146-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: