Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անվանել է հինգ հիմնական տղամարդկային հատկանիշները։ Դրանք են խելքը, ազնվությունը, ուժը, հումորի զգացումը և տաղանդը:
«Ես կարծում եմ, որ այդ հինգ հատկանիշներով պետք է օժտված լինի յուրաքանյուր տղամարդ: Ինչ վերաբերում է տաղանդին, ապա այն բոլորն ունեն՝ անխտիր բոլորը։ Պարզապես ոմանց մոտ այն քնած է, և պարզապես պետք է մի քիչ ավելի շատ աշխատել՝ արթնացնելու նրան», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ես սիրում եմ Ռուսաստանը․ վիրտուալ ճանապարհորդություն» խորագրով ակցիայի ընթացքում հնչեցված հարցին: