Այս իշխանությունը շատ արագ կնքում է իր քաղաքական մահկանացուն։

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ողջ աշխարհը հետևում է այս պահին, թե ինչպես են անօրինական կերպով  նաև բռնություն գործադրում կին պատգամավորների նկատմամբ և անկեղծ ասած ինձ զարմացնում է իշխանական կին պատգամավորների պահվածքը, ովքեր լռում են։ Բնականաբար մենք ունենք մեր ժողովրդի աջակցությունը, բայց մենք տեսնում ենք, որ ժողովրդի շնորհիվ իշխանության եկած իշխանությունը բիրտ միջոցներ է կիրառում ընդդիմադիր ուժին լռեցնելու համար։ Ասեմ մի բան, հանկարծ որևէ մեկը չմտածի, թե մենք վախեցած ենք, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան։ Եթե մենք դուրս ենք եկել, ուրեմն հաշվարկել ենք այս իշխանության ստորության և նենգության բոլոր հնարավոր քայլերը։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք և մեզ որևէ ռեպրեսիա չի ստիպելու մեզ ետ կանգնել երկրում հաստատել օրինականություն։ Եթե իրենք կարծում են, որ այսկերպ կարող են լռեցնել ընդդիմությանը, ապա պետք է ասեմ, որ նրանք սրանով դրեցին այս իշխանության վերջրի սկիզբը և կտեսնեք, թե ինչպես է այս իշխանությունը շատ արագ կնքում իր քաղաքական մահկանացուն։ Մեզ հնարավոր չի ճնշել, թող բոլորիս ձերբակալեն, մենք պատրաստ ենք»,-ասաց Զոհրաբյանը։