Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը 10% -ով կրճատել է իր աշխատավարձը, ինչպես նաև դադարեցրել է աշխատավարձերի բարձրացումը քաղաքապետարանի այն պաշտոնյաների համար, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով քաղաքի բյուջեի ծախսերը կրճատելու համար, հայտնում է ITV հեռուստաալիքը: Լոնդոնի քաղաքապետի աշխատավարձի չափը տարեկան 152,734 հազար ֆունտ է: Այսպիսով՝ 2020 թվականին Խանը կստանա գրեթե 15,3 հազար ֆունտ աշխատավարձ: «COVID-19- ը կործանարար ազդեցություն ունեցավ Լոնդոնի բյուջեի վրա, որը համաճարակից առաջ գերազանց վիճակում էր: TfL- ի (Լոնդոնի տրանսպորտային կառավարման ընկերությունը) եկամուտները նվազել են ավելի քան 90% -ով։ Բիզնեսի և քաղաքային հարկերից ստացված եկամուտները կտրուկ անկում են ապրել», - ասել է քաղաքապետը:
Լոնդոնի ղեկավարը նաև նշել է, որ ինքը խիստ միջոցառումների կողմնակից չէ, բայց եթե այժմ ծախսերը չկրճատվեն, քաղաքային իշխանությունները ստիպված կլինեն կրճատելու ոստիկանության, հրշեջների և այլ կարևոր ծառայությունների աշխատողների քանակը: