Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

 

«Կրակը տարածվել է 4֊5 հեկտար տարածքի վրա։ Վերոնշյալ տարածքի բուսականության 50%֊ը նախնական տվյալներով վնասվել է։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ», գրել է Դավիթ Գրիգորյանը։

Ըստ Դ․Գրիգորյանի՝ այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է, վնասները հաշվարկվում են։