SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Սաթենիկ Հ.-ն և հայտնել, որ Երևանի «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի բժիկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ամուսինը՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Հարություն Գ.-ն հունիսի 12-ին նշված բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության կենտրոնական բաժին, քանի որ «Թիվ 2 բուժմիավորում»-ը գտնվում է կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց 54 հասցեում: