ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր հայրիկին դիմակ չկրելու համար տուգանել են:
«Էս մի ամիս է՝ բոլոր հնարավոր միջոցներով հայրիկիս համոզում էի տանից դուրս գալուց դիմակ կրի: Ստիպված ամոթն էի առաջ բերում, որ եթե տեսնեն, ամենաշատը ինձ է ամոթ ու լիքը հնարավոր ճոխ նախադասություններ: Ինքն էլ ամեն անգամ. «Լա՜վ, եղավ, եղավ, զահլես մի՛ տար, կդնեմ, համ էլ մեր գյուղում էդ ձեր հիվանդությունները չկան»,-պատասխանում ու անջատում էր:
Բնական է, որ վստահ էի՝ անջատելուց հետո, անում էր այն, ինչ ինքն էր ուզում:
Այսօր մամաս զանգում է. «Հորդ ու ընկերներին վերջը տուգանել են»:
Խնդրեցի՝ իմանա, թե ո՞ր ոստիկանն է, որ զանգահարեմ ու հատուկ շնորհակալություն հայտնեմ:
Հ. Գ. Բարոյախրատական ճառեր չկարդաք, քանի որ նախորդ գրառմանս տակ արդեն կարդացել եմ անձիս ուղղված ամոթանքների տեղատարափը և ընդունել եմ, որ ես չլինեի, այս վիրուսը չէր լինի: Կարող եք չհավատալ վիրուսի գոյությանը. դա ձեր սոցիալական պատասխանատվությունն է, բայց օրենքը պարտավոր եք կիրառել ձեր դիմացինի իրավունքները հարգելով:
Առո՛ղջ եղեք, բարի գիշեր»: