Եթե կարծում եք, որ Lamborghini-ի ավտոմեքենաները թանկարժեք են, մի շտապեք բարձրաձայնել դրա մասին, քանի դեռ չեք տեսել նրա վերջին մոդելը: Այն թողարկել է Tecnomar for Lamborghini 63 զբոսանավը՝ սահմանափակ քանակությամբ, որի ստեղծման համար իբրև ոգեշնչման աղբյուր՝ ծառայել է իտալական ապրանքանիշի 3 միլիոն ֆունտ արժողությամբ Siân FKP 37 հիպերավտոմեքենան: Այն սնուցվում է երկու V12 շարժիչով, որոնք արտադրում են 4000 ձիաուժ հզորություն: Զբոսանավի առավելագույն արագությունը կկազմի ավելի քան 60 հանգույց, ինչը հավասար է մոտ 70 մղոն / ժամ արագության։ Զբոսանավի 63 օրինակներից առաջինը վաճառքի կհանձնվի հաջորդ տարի։ Tecnomar for Lamborghini 63 զբոսանավի գինը դեռևս հայտնի չէ։