Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արշավիր Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 53.6-րդ կմ հատվածում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արշավիր Ղ.-ն տեղում մահացել է: Նրա դին դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել Սևանա լճից և տեղափոխվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: