ՌԴ Անդրբայկալի տարածաշրջանում քննությունը որոշել է չձերբակալել ոստիկանին, ով մեքենայով մահացու հարվածել է 14-ամյա աղջկան և փախուստի դիմել դեպքի վայրից, հաղորդում է BBC-ն:

Ինչպես հայտարարել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը, որոշվել է նրան բաց թողնել' չհեռանալու մասին ստորագրություն վերցնելով:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սրետենսկ քաղաքում: Արձակուրդում գտնվող ոչ սթափ վիճակում մեքենան վարող ոստիկանն իր վարած մեքենայով հարվածել է ճամփեզրով քայլող երեխային, որը տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, բայց շուտով ձերբակալվել է:

Ծառայողական ստուգումից հետո ոստիկանը և նրա անմիջական պետը ազատվել են աշխատանքից: