Հետևելով ռեփեր Քանյե Ուեսթի օրինակին՝ Փերիս Հիլթոնը ևս որոշել է իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։
Twitter- ում մոդելը հրապարակել է տեսանյութ՝ #ParisForPresident (Փերիս՝ նախագահ) հեշթեգով
Նա նշել է, որ կցանկանար երգչուհի Ռիհաննային տեսնել իր թիմում. «Նա գեղեցիկ է և տաղանդավոր, կարծում եմ, որ նա հիանալի փոխնախագահ կդառնա»:
Հիլթոնը նաև ասել է, որ եթե նա հաղթի, ապա նա Սպիտակ տունը ներկելու է վարդագույն և թույլ կտա այնտեղ բնակվողներին ունենալ ընտանի կենդանիներ: