Հեռուսատահաղորդավարուհի, լրագրող Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ինչպես գիտեք, իմ մեջ հայկական արյուն է հոսում: Ես անտարբեր չեմ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ՝ մի ժողովուրդ, որը մեծ փորձություններ է կրել, որոնց թվում՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող բախումների ժամանակ մարդիկ դարձյալ զոհվում են: Ռմբակոծություն, դիվերսիա, խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր: Բաքվում հանրահավաքներ են անցկացնում պատերազմի համար: Պատերազմի՛ համար: Այժմ կարծես ճիշտ ժամանակն է՝ ասելու, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այդպես չէ: Պատմությունը սովորեցրել է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն ժամանակ, երբ դրա գոյությունը վտանգված էր: Այն հիմա էլ չի կոտրվի: Ե՛վ հակամարտությունը, և՛ մարդկանց սպանդը պետք է անհապաղ դադարեցվեն: Գոնե դարեր հետո պետք էր գիտակցել, որ Հայաստանի հետ երբեք հնարավոր չէ ուժի լեզվով խոսել։ Յուրաքանչյուր մարդ, որի երակներում կա նույնիսկ մի փոքր հայկական արյուն, կկանգնի այս՝ մեծ ու դժվարին պատմություն ունեցող ժողովրդի պաշտպանության համար, որովհետև ճշմարտությունը հայ ժողովրդի կողքին է: