Ամերիկյան ոստիկանության աշխատակիցները հարձակվել են Պորտլանդում անցկացվող բողոքի ցույցերը լուսաբանող ռուս լրագրողների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լրատվամիջոցների աշխատակիցները նկարահանել են անկարգությունները, որոնց մասնակիցները պաշարել են տեղական դատարանը: Շենքում տեղակայված են եղել դաշնային իրավապահ ուժեր, որոնք բերվել են քաղաք, չնայած տեղական իշխանությունների դժգոհությանը:
«Առաջին ալիք» հեռուստաընկերության օպերատոր Վյաչեսլավ Արկիպովը, որը նկարահանել է ցուցարարների՝ դատարանի մուտքը հրդեհելու փորձը, հարվածներ է ստացել թևին, վերցվել է նրա տեսախցիկը և ասֆալտին խփելով ջարդել այն : Ինքն լրագրողը ընկել է գետնին: Նրա կոլեգան Յուլիա Օլխովսկայան հեռախոսով նկարահանել է նույն տեսարանը: Հարձակվելով հետևից ՝ ոստիկանն խլել է հեռախոսը, բռնել է լրագրողուհու գլխով և հանել նրա սաղավարտը: Լրագրողը շնչել է արցունքաբեր գազ և անհրաժեշտ է եղել տեղական կամավոր բժիշկների օգնությունը: