Մենուա Հարությունյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

 

«Ռուսաստանում մենք շատ ուժեղ ենք , անչափ շատ...

Մենք լրջագույնս ներկայացված ենք կյանքի բոլոր բնագավառներում՝ բիզնեսից մինչև պետական ապարատ , գիտությունից մինչև մշակույթ, շոուբիզնեսից մինչև անգամ՝ գողական աշխարհ, (ավելին այս պահին Ռուսաստանի վարչապետի ու արտգործնախարարի երակներում կիսով չափ հայկական արյուն է հոսում) և Ռուսաստանում հայերիս հարգում են , շատերը՝ սիրում շատերը նաև՝ վախենում , բայց այս ամենին մենք արդեն մի քանի դար է հասնում ենք ոչ միայն մեր տաղանդի, մեր աշխատասիրության շնորհիվ, այլ նաև՝ ռուսների մոտ այն մտածողության , որ հայ ժողովուրդն իրենց լավագույն բարեկամն ա , իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի ռազմավարական ու անդավաճան դաշնակիցը...

Ռուսաստանում ապրող և աշխատող հայրենակիցներ ես ուղղակի ձեզ ուզում եմ տեղյակ պահել , որ Նիկոլն ու յուր անփառունակ թայֆեն , Արևմուտքից գրանտ ծծողների օգնությամբ, քանդում են հայ-ռուսական հարաբերությունները , որը հասկանալով պաշտոնական Կրեմլն արդեն մի քանի մեսիջներ է հղել հայ ժողովրդին, որ պետք է իշխանությունից շպրտել հակառուսական ուժերին ու իշխանության բերել՝ հայ-ռուսական հարաբերությունների ջատագով մարդկանց և եթե մենք շարունակենք չնկատելու տալ Կրեմլից եկող մեսիջները, ապա Ռուսաստանում ապրող հայերի համար մթնոլորտը գնալով կփոխվի , ձեր առաջ շատ դռներ կփակվեն , իսկ Հայաստանն էլ միայնակ կմնա թուրքական ագրեսիայի վտանգի առաջ...

Երբ նախագահ Պուտինը Հայաստանում հանդիպում ա գերության մեջ գտնվող Նախագահ Քոչարյանի տիկնոջը, սա մեսիջ է՝ ուղղված հայ ժողովրդին և նախևառաջ՝ Ռուսաստանում ապրող հայերին, երբ Լավրովը հայտարարում է, որ Նիկոլը փուլային տարբերակ է բանակցում սա ևս մեսիջ է ՝ ուղղված մեր ժողովրդին, երբ Մարգարիտա Սիմոնյանը կոշտ քննադատում ա նիկոլներին, սա ևս մեսիջ ա , էլ չեմ ուզում շարունակել ինքներդ հասկացեք...

Մի խոսքով , հայ-ռուսական հարաբերությունների կործանումը վտանգելու է Հայաստանի անկախությունն ու հայ ժողովրդի ապագան , դրա համար էլ միշտ պնդել ու պնդելու եմ , որ հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը և բոլոր այն <<հայերը>> , ովքեր ևս պայքարում են հայ-ռուսական հարաբերությունների դեմ, աջակցում են թուրքերին...

Հայաստանի թիվ մեկ դաշնակցի տանը ապրող և աշխատող իմ ժողովուրդ, խորհե՛ք ասածներիս մասին ու համախմվեք՝ թուրքից Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտպանող իմ նման տղերքի շուրջ՝ հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի...

Աստված պահապան Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդ»։