«Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ գրառման արձագանքին նվիրված հոդվածը։
Սիմոնյանը սոցիալական կայքում մեջբերել է հոդվածից մի հատված, որում, մասնավորապես, ասվում է. «Կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում գլխավոր պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը միջպետական հարաբարություններում նոր լարվածության կետեր կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը այս խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»:
Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը ՀՀ իշխանություններին մեղադրել էր Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար։