Չապաքինվող խոցերը, կղկղանքի ու միզարձակման ռիթմի փոփոխությունները և անսովոր արյունահոսություններն ու արյունոտ արտաթորանքները կարող են լինել քաղցկեղի առաջին ախտանշանները. նման դեպքերում անհրաժեշտ է այցելել բժշկի: Այս մասին հայտնել է գիտության վաստակավոր գործիչ, բժիշկ-թերապևտ Արկադի Վերտկինը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում:
Մասնագետի խոսքով՝ պետք է ուշադիր լինել նաև մարմնի վրա կոշտուկների և ուռուցքների, ինչպես նաև խալերի և գորտնուկների հանդեպ:
Մարսողության խանգարումը, շարունակվող հազը, խռպոտ ձայնը և կուլ տալու դժվարությունը ևս կարող են լինել վտանգավոր ախտանշաններ:
Վերտկինը հիշեցրել է, որ քաղցկեղից ազատվելու հնարավորությունը նախնական փուլում շատ ավելի մեծ է, ուստի նա կոչ է անում մոռանալ ինքնաախտորոշման մասին և այցելել բժշկի: