Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել, փոխանցում է «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության Տելեգրամ ալիքը։ Նա գլխի՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել ոստիկանության կողմից գործադրված հատուկ տեխնիկայի վրաերթի արդյունքում: Ավելի վաղ՝ Բելառուսի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բողոքողների դեմ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությունների փաստով։ Նրանց սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: