Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները փորձում էին մտնել աղքատ հեղափոխականների ամպլուայի մեջ և ցույց տալ, որ ժողովրդի ծոցից դուրս եկած նրա մի մասնիկն են: Սակայն, անցավ ընդամենը երկու տարի և արդեն իսկ պարզ է, որ աղքատ և հեղափոխական են մնացել միայն հպարտ քաղաքացիները, իսկ ահա պաշտոններ ստացած թավշյա չինովնիկների կյանքը զգալիորեն բարելավվել է: Այդ մասին վկայում են հենց իրենց ներկայացրած ֆինանսական հայտարարագրերը:
Դիցուք ՝ Լոռու մարզպետը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ բնակարան, հասարակական նշանակության շինություն ու հողամաս Վանաձորում, ինչպես նաև մեկ բազմաբնակարան բնակելի շենքում` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անդրեյ Ղուկասյանը 2015-ին գնել է 2007 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեսկբին կազմել են 8․7 մլն դրամ, տարեվերջին՝ 7 մլն դրամ։ Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամուտը կազմել է 11 մլն 149 հազար 713 դրամ:
Կոտայքի արդեն նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տարեսկզբին ունեցել է 2 բնակարան՝ Աբովյան քաղաքում և հողամաս` Կոտայքի մարզի Ակունք համայնքում։ 2019 թ-ի հոկտեմբերի 3-ին մարզպետը 51 մլն 357 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար:
Լենա Նազարյանը պատգամավոր դառնալուց հետո 27.2 մլն դրամով ձեռք է բերել բնակարան:
Իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կինը՝ Հերմինե Ղազարյանը, համասեփականատեր է Խետաֆեի, Երևանի Կենտրոնի բնակարաններում և Գյումրիի հողամասում։ Ղազարյանը բանկում ունի 10.000 դոլարի և 2 միլիոն դրամի չափով ավանդ։
«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարագիրը նույնպես ուշագրավ է: 2018-ի հայտարարագրում պատգամավորը ներկայացրել է երեք բնակարան, որոնց հասցեները` ըստ նախորդ կանոնակարգի, նշված չեն եղել, այս հայտարարագրում պատգամավորը նշել է հինգ բնակարան, որից միայն Բաթումիում երկրորդ բնակարանն է ձեռք բերել 2019-ին, չորրորդ բնակարանի մասին նախորդ հայտարարագրում լուր չի եղել:
2018-ի հոկտեմբերից Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում:
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը 2019-ին 13 հազար դոլար արժողությամբ VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել:
ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Աննա Մուրադյանը 2018-ին գնել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը 2018-ին բնակարան է ձեռք բերել Արաբկիր վարչական շրջանում:
Պատգամավոր Արեն Մկրտչյանը 2019-ին 5,890,000.00 ՀՀ դրամով ձեռք է բերել MAZDA մակնիշի ավտոմեքենա:
Արմեն Փամբուխչյանը 2019-ին 1,000,000.00 ՀՀ դրամով ձեռբ է բերել AUDI մակնիշի ավտոմեքենա:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը 2018-ին 8,060.26 ԱՄՆ դոլարի պարտատոմս է ձեռք բերել:
Պատգամավոր Գայանե Աբրահամյանը 2019-ին 3,000.00 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել MAZDA մակնիշի ավտոմեքենա:
Գևորգ Պապոյանը 6,100.00 ԱՄՆ դոլարով 2019-ին ձեռք է բերել HYUNDAI մակնիշի ավտոմեքենա:
Պատգամավոր Կարեն Սարուխանյանը 2019-ին 2,500,000.00 ՀՀ դրամով ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա:
«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ 2018-ին Նոր Նորքում բնակարան է ձեռք բերել, իսկ 2019-ին 3,200,000.00 ՀՀ դրամով գնել HYUNDAI ավտոմեքենա:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ անշարժ գույք է ձեռք բերել 2019-ին՝ Արաբկիր վարչական շրջանում:
Եվ սա սոցիալական ծանր բեռի տակ կքած, աղքատությունը ուղեղում հաղթահարելուն դատապարտված շարքային քաղաքացիների խնդիրների ֆոնին, երբ օրվա հաց գտնելը դարձել է անլուծելի հարց շատերի համար, իսկ նույն թավշյա պաշտոնյաները մատը մատին էլ չեն խփում ժողովրդի բեռը թեթևացնելու համար: Այն նույն ժողովրդի, որի օգնությամբ եկան իշխանության` խոստանալով լավ ապագա: Ինչպես երևում է, լավ ապագան թավշյա պաշտոնյաները հաջողացնում են ապահովել միայն իրենք իրենց համար, և արդեն իսկ պարզ է, թե ում կյանքն է իրականում փոխել 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը...