Համացանցի օգտատերը պատահաբար գտել է սառույցի հսկայական զանգված, որը շատ նման է նավի:
Google Earth-ի օգտատերերից մեկը Անտարկտիկայի ափերից մեկում 122 մ երկարությամբ ամբողջովին սառեցված նավ է հայտնաբերել։ Թե ինչ նավ է այն, դեռ պարզված չէ, գրում է Daily Mail- ը:
Օգտատերերը ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հայտնաբերված սառույցի կտորի նավին բնորոշ հատկությունները և սիմետրիկ տարրերը չեն կարող պատահական լինել։
Ոմանք կարծում են, որ նավը կապված է գաղտնի նացիստական բազայի հետ, ոմանք էլ ենթադրում են, որ նավը կառուցվել է էլիտայի համար, մասնավորապես ՝ ապոկալիպսիսի դեպքում: