Operativ.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ, ով ասաց, որ Րաֆֆի Հովհաննիյանի հացադուլի ո'չ սկսելու, ո'չ դադարեցնելու մեջ իմաստ չի տեսնում.

«Հացադուլը որպես քաղաքական միջոց անիմաստ գործարք է,- նշեց քաղաքագետը,- դա ապացուցվեց դեռ շատ շուտ, պրն. Հովհաննիսյանն ավելի լավ կհիշի՝ Մարգարետ Թետչերի օրինակը»:

Շաքարյանցի խոսքով անհասկանալի է, թե Հովհաննիսյանի իմիջմեյքերներն ու PR մասնագետներն ինչ սկզբունքներով են առաջնորդվում, սակայն այս ամենն անիմաստ էր դեռ ի սկզբանե:

«Ես համոզված եմ, որ իր որոշումներում նա չի խորհրդակցում իր կուսակցության անդամների հետ, ինքն է իրականացնում իր որոշումները, հնարավոր է, որ մի խորհրդատու լինի, ով հաստատապես «Ժառանգություն» կուսակցությունից դուրս է»,- նշեց քաղաքագետը:

Ըստ Շաքարյանցի՝ երկրում երկու նախագահ չի կարող լինել, դա պարզապես անօրինականություն է ու դավադրություն՝ հեղաշրջման փորձ. առավել ևս, երբ ՍԴ-ն մերժել է Հովհաննիսյանի հայցը:

Այն հարցին, թե քաղաքագետը «Ժառանգությունից» ապրիլի իննին ինչ է սպասում, վերջինս նշեց, որ մինչ ապրիլի ինն է սադրանքներ սպասում կա՛մ «Ժառանգության» , կա՛մ իրենց շրջանակների կողմից: