Ամերիկացի գեղանկարիչ Դեյվիդ Դատունան մտադիր է Վաշինգտոնում կառուցել Վլադիմիր Լենինի դամբարանի պատճենը և գնել հեղափոխականի դին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նկարչի մամուլի ծառայությանը:

Նկարիչը կարծում է, որ արվեստի առարկան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներում տեղի ունեցած էական փոփոխությունների պատճառով, որոնք արտահայտվել են հասարակության՝ դեպի «սոցիալ-կոմունիստական վերափոխումներ» շարժման մեջ նախագահական ընտրությունների նախօրեին: «Ամերիկացիները հոգնել են ագրեսիվ կապիտալիզմի քաղաքականությունից, որով նրանք ամբողջ կյանքի ընթացքում ստիպված են վարկեր մարել և չունեն դեղորայքի անվճար հասանելիություն», – ասում է Դատունան՝ հավելելով, որ Լենինն ու նրա դամբարանը փոփոխությունների առավել ցայտուն խորհրդանիշներն են, որոնք, իբր, ԱՄՆ-ին այժմ ավելի շատ են պետք, քան Ռուսաստանին:

Լենինի մարմնի համար նյույորքցին առաջարկում է 1 միլիոն դոլար սկզբնական ներդրում, բայց պնդում է, որ նա պատրաստ է ավելի քան 1 միլիարդ դոլար հավաքել այն գնելու համար: