Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 392 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 48643 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 135 մարդ, շարունակում է բուժվել 4002-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 43401 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 247 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 293-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 276077 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3842 է: