Հնդկական «Մերժվածը» սերիալից հայտնի դերասան Ռոհիտ Խուրանան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հնդիկ դերասանը հանդես է եկել խաղաղության կոչով.

«Սիրելի հայեր, իմ սիրտն արյունահոսում է բոլորիդ համար. ողբերգական է այն փաստը, որ երկու ազգերը կռվում են, ինչի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում: Ես հավատում եմ, որ ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղ երկկխոսության միջոցով, կռվի պատճառով երկու կողմերն էլ կկրեն կորուստներ: Ես աղոթում եմ այն զոհված հոգիների համար, որոնք ընկել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը: Հուսով եմ՝ խաղաղություն կհաստատվի եւ կռիվն անմիջապես կավարտվի, եւ երկու կողմն էլ կդիմեն հրադադարի ու կպահպանեն խաղաղությունը»,-գրել է Ռոհիտ Խուրանան: