Մարտերը շարունակվել են, ուղղությունները նույնն են, մեր զինված ուժերը հետ են մղում բոլոր հարձակումները։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։
Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում հակառակորդի կորուստներն են․
540 սպանված,
ավելի քան 700 վիրավոր,
45 միավոր զինտեխնիկա,
6 ինքնաթիռ,
3 ուղղաթիռ,
6 ԱԹՍ։
«Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։ Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում։ Հիմնականում շարունակում ենք պաշտպանողական, որոշ տեղերում՝ այլ բնույթի գործողություններ»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։