Թուրքիայի Հաթայ նահանգում մոլեգնած անտառային ուժգին հրդեհները շարունակում են ավելի մեծ ինտենսիվությամբ տարածվել: Կրակը տեղափոխվել է նաև հարակից շրջաններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրդեհների պատճառով տարհանվել է բնակչության մի մասը։ Հրդեհները փորձում են մարել և՛ ցամաքից, և՛ օդից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 50 մարտական հաշվարկ, 300 հրշեջ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ։