Ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղապահների տեղակայումը հայկական կողմի համար ընդունելի է, և դրանք կարող են լինել ռուս խաղաղապահներ, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնի Հայաստանի պատկերացումների հետ այս հարցում: Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա այստեղ էլ ռուս խաղաղապահների ներկայությունը կարող է նաև փոխզիջումային տարբերակ դառնալ: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի այլ երկրների տեսակետները, կարևոր է, որ հատուկ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը և ոչ թե հակառակը », - ասել է Փաշինյանը: