Իրանի սահմանին ցանկացած սպառնալիք, որը խաթարում է «մեր սիրելի ժողովրդի անդորրը», կկանգնեցվի փոխադարձ միջոցներով, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ցամաքային զորքերի հրամանատարը, գրում է IRNA գործակալությունը։ Ինչպես հայտնի է, Իրանի հյուսիսարևմտյան սահմանը պաշտպանելու համար ԻՊԿ ուժերը տեղակայվել են են այնտեղ։ Ինչպես նշել է հրամանատարը, երկու հարևան երկրների միջև կոնֆլիկտը ստիպել է Իրանին ուժեր ուղարկել այդ տարածք: Գործակալության փոխանցմամբ, ԻՊԿ հրամանատարը հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած տեսակի ագրեսիայի և բռնազավթման: Սակայն ԻՊԿ-ն ակտիվ է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանի զարգացումներին և պատշաճ միջոցներ է ձեռնարկում ցանկացած խնդրի լուծման համար: Հրամանատարը նշել է, որ Իրանը հարգում է հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հանդուրժել իր սահմանների բնույթի որևէ փոփոխություն: