Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սկսել է «դեպի իսլամ նախապես արդեն տանուլ տված իր հարձակումը», որը իր մեջ մարդկային նոր զոհերի ռիսկ է պարունակում, ասել է Չեչնիայի հոգևոր առաջնորդ Սալախ-Խադժի Մեժիևը: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը կշարունակի աջակցել Charlie Hebdo երգիծական ամսագրի՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրատարակմանը «հանուն խոսքի ազատության»: Մեկնաբանելով Ֆրանսիայի առաջնորդի դիրքորոշումը՝ Մեժիևը շեշտել է, որ դրանից հետո մոտ երկու միլիարդ մուսուլմանները դարձել են նրա երդվյալ թշնամիները: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է երկրի բոլոր պետական շենքերի վրա կախել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, և ամբողջ մահմեդական համայնքը դրա համար մարդկային նոր զոհերի թիրախ դարձնել», - ասվում է հաղորդագրության մեջ: Մեժիևի խոսքով՝ Մակրոնը դարձել է «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը» ՝ Մուհամեդ մարգարեին ու «բոլոր դավանանքները» վիրավորելով: Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահի սկսած ուղին «չարիքի կայսրության վերջի սկիզբն է»: