Մուսուլմանական երկրներում մարդիկ սկսել են բողոքի ցույցեր կազմակերպել՝ ընդդեմ Էմանուել Մակրոնի: Նրան քննադատում են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներին սատարելու համար: Վրդովմունքի ալիք է  առաջացրել Մակրոնի ելույթը պատմության ուսուցիչ Սամուել Պատիի հիշատակի արարողության ժամանակ, որը սպանվել էր ահաբեկչի ձեռքով: Մուսուլմանները առաջարկում են բոյկոտել ֆրանսիական ապրանքները և մասնակցել նրա դեմ կազմակերպվող բողոքի ցույցերին: