Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ օրվա ընթացքում տեղի չեն ունցել։ Այս պահին մարտերը շարունակվում են»,- նշեց նա։