Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։

Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր համերաշխությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին:

Հայ ժողովուրդը, որն այս օրերին Լեռնային Ղարաբաղում պայքարում է վարձ­կան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները:

Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում»։