Շուշիի համար մարտեր են մղվում այս պահին: Wargonzo-ն հայտնում է, որ Արցախի պաշտպանության բանակի տեխնիկան' տանկերը, ԲՄՊ-ները, մի քանի ուղղությամբ կանգնած են Շուշիի մատույցներում և մարտեր մղում:

Քաղաք են ներխուժել հակառակորդի հերթական ուժերը: Կկարողանա՞ն նրանք ամրանալ տեղում' դեռ հարց է: Պատասխանը հավանաբար պարզ կլինի շուտով:

Wargonzo-ի տեղեկություններով' Ստեփանակերտը հանձնել դեռ ոչ ոք չի պատրաստվում, նույն կերպ էլ չեն պատրաստվում վերջնականապես նահանջել Շուշիից: