Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 17 քաղաքական ուժերը հանրահավաք էին իրականացնում Ազատության հրապարակում: Նրանց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից: Նրանք նաև պահանջում են, որ եթե Փաշինյանն ինքնակամ չի հեռանում, ապա Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարի և օրենքի ուժով հեռացնի վարչապետին զբաղեցրած պաշտոնից:
Այս պահին ցուցարարները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարության շենք:
Կառավարության շենքի դիմաց նրանց են սպասում մի խումբ ոստիկանական ուժեր: