Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Տեղեկությունը հաստատեցին վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը:
Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Ֆրանկլին Գոնսալեսի դեմ հարուցված քրեական գործը: Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին: