ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Փաստաթղթի տեքստը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը նպաստելու համար ես որոշում եմ կայացնում ստեղծել Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն», - ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից: