Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, բայց հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի  Արտգործնախարար Հայկո Մաասը:  «Մենք ողջունում ենք հրադադարի ռեժիմը, բայց նախնական հակամարտությունը դեռևս լուծված չէ: Այդ կապակցությամբ մենք կողմերին կոչ ենք անում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ քաղաքական լուծման վրա», - ասել է Մաասը: