Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր հավաքվել էին Էջմիածնի զորամասի, ապա ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, իսկ այժմ գտնվում են ՊՆ-ի մոտ: Բողոքի ակցիա իրականացնողները ցանկանում էին մուտք գործել ՊՆ՝ իրենց երեխաների մասին որևէ տեղեկություն ստանալու: Սակայն ոստիկանները պատ կազմեցին և դիմադրություն ցույց տվեցին ՊՆ մուտք գործողներին. «Տղե՛րք, եղբայրաբար թողեք, մտնենք»,- ոստիկաններին դիմելով՝ ասացին ակցիայի մասնակցիները:

Անհետ կորած զինվորներից մեկի հայրը ասաց. «Պետությո՞ւն է սա, երեխուս ուղարկել եմ, եկել եմ, ասում եմ՝ թող հարցին լուծում տա, չի կարողանում, ինչի՞ չի կարողանում։ Բա տանելուց ո՞նց է եկել, տարել, հլը թող մի երեխա չգնար, որ պավեստկա տային, երկրորդ օրը կտանեին երեխեքին, դե բարի եղեք, եկե՛ք մեր հարցերին պատասխանեք։ 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք, հարցին էսպիսի լուծում տա՞ք»:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները մոտ 2 ժամ է՝ ՊՆ դիմաց են, սակայն նրանց հետ ոչ ոք դեռ չի հանդիպել։