Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում նշել է, որ Բաքվում շքերթի կազմակերպումը և Թուրքիայի մասնակցությունը լուրջ հարված է նաև ՆԱՏՕ-ին. «Ստացվում է այնպես, որ կա՛մ Թուրքիան բանի տեղ չի դնում ՆԱՏՕ-ին, կա՛մ, միգուցե, իրենց հետ միասին է աշխատում։ Մենք պետք է հետևություններ անենք և չմտնենք ազգակործան քաղաքականության մեջ, սարսափելի վատ հետևանքներ է բերելու։ Հասկանանք, որ էստեղ շատ մեծ աշխարհաքաղաքական խաղ է գնում։ Տեսնում ենք՝ ինչպիսի ռեակցիա առաջացրեց Էրդողանի ելույթը Իրանում, ինչպիսի պատասխան տվեց ՌԴ-ն։ Իմիջիայլոց, առաջինը պատասխան տվեց Ռուսաստանը, ոչ թե Հայաստանը, և ՌԴ-ի պատասխանին նայեք, և նայեք ՀՀ-ի պատասխանին։ Հետևաբար, պետք է նորից նույն սխալները չկատարենք»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: