Հայաստանում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արցախի հողերը Ադրբեջանին հանձնելու համաձայնագիրը՝ կատաղած ամբոխը դուրս եկավ փողոց, ավելին՝ ներխուժեց Կառավարության և Ազգային ժողովի շենքեր։ Նույնը տեղի ունեցավ նաև ԱՄՆ-ում, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ ընտրություններում հաղթել է Ջորջ Բայդենը, ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփի կատաղած կողմնակիցները սկսել էին մի շարք անկարգություններ էին կատարել Վաշինգտոնում։
Ուշագրավն այն է, որ երկու դեպքում էլ որոշ իրադարձություններ, այնուամենայնիվ, համընկնում են, ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեցինք համադրել դրանք։ Պարզվում է՝ Կապիտոլիումի գրոհից հետո կալանավորված 53-ամյա ամերիկացի Քրիստոֆեր Սթենթոնը երեկ ինքնասպանություն է գործել: Նա այն մարդն է, որը ներխուժել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակ, նստել աթոռին՝ ոտքերը սեղանին դրած, հրապարակել նրա աշխատավայրի լուսանկարը և հափշտակել նոութբուքը: Տղամարդու դիակը հայտնաբերել է կինը՝ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից 3 օր անց՝ տան նկուղում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից: Նրան մեղադրանք էր առաջադրվել Կապիտոլիումի տարածք ապօրինի մուտք գործելու փորձի և Վաշինգտոնում սահմանված պարետային ժամը խախտելու համար:
Հետաքրքրական է, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել Հայաստանում, երբ խորհրդարանում ԱԺ նախագահի աթոռին նստած և լուսանկարված 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին օրեր անց՝ կեսգիշերին, հայտնաբերել էին Կիևյան կամրջի տակ։ Նա մինչ այդ արդեն հայտնվել էր իրավապահների տեսադաշտում և նրա մասով գործընթաց էին սկսել նոյեմբերի 10-ին իրականացրած գործողությունների համար:
2 մահերի դեպքում էլ վարկածներ կան, որ դրանք ամենևին էլ ինքնասպանություններ չեն, ինչը ցույց կտա գործի քննությունը։
Հաջորդ նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ այդ գործողությունների ընթացքում տեղի են ունեցել գողություններ․ ԱՄՆ-ում հափշտակել էին հուշանվերներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի նոութբուքը, իսկ մեզ մոտ՝ ներխուժելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայր, գողացել էին համակարգիչ, վարորդական իրավունք, ժամացույց, օծանելիք և այլ իրեր։
Նկատենք, սակայն, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին սպանվեց 5 մարդ, այդ թվում`մեկ ոստիկան, իսկ Հայաստանում, ըստ տեղեկությունների, միայն մարմնական վնասվածքներ էր ստացել մի քանի անձ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձության օրերին համացանցում հայ օգտատերերը քննարկում էին դրանց նմանությունը՝ պատերազմի վերջին օրը Հայաստանում տեղի ունեցած իրադարձության հետ՝ համեմատական անցկացնելով դրանց միջև։ Սակայն նմանությունների շարքը, կարծես թե, ամբողջացրեց ամերիկացի Քրիստոֆեր Սթենթոնի մահվան դեպքը։
Ուշագրավ է նաև, որ համացանցում շատերը առաջ քաշեցին այն տեսակետը, թե այս նմանությունները պատահական չեն, ընդակառակը, նշվում էր, որ սա սցենար է, որը կառավարվում է նույն կենտրոնից: Այնուամենայնիվ զերծ մնալով որևէ գնահատականից՝ ենթադրությունները թողնում ենք ձեզ:
Սոնա Հարությունյան
Ստորև ներկայացնում ենք համացանցի քննարկումներից քաղված․