Հայաստանում ՌԴ դեսպանությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթին հետաքրքրող մի շարք հարցերին, հետևյալ մեկնաբանությունն է տարածել.
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանութունը միշտ եղել և մնում է բաց զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցության համար, ինչի հաստատումը կարող են ծառայել ինչպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարության, այնպես էլ դրա աշխատակիցների բազմաթիվ մեկնաբանությունները, հարցազրույցները և մամուլի ասուլիսները: Մենք միշտ պատրաստ ենք աշխատել նրանց հետ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության մեջ առաջնորդվում են օբյեկտիվ, ազնիվ, անկողմնակալ լրագրության սկզբունքներով, լիարժեք պատասխանատվություն են ցուցաբերում տեղեկատվությունը մշակելիս և ստուգում են հրապարակվող նյութերի հավաստիությունը:
Չենք բացառում նաև «Հրապարակ» օրաթերթի հետ տեղեկատվական փոխգործակցության հնարավորությունը, բայց միայն վերը նշված սկզբունքների հիման վրա։ Այս կապակցությամբ կցանկանայինք ուշադրություն դարձնել ս.թ. հունվարի 21-ին Ձեր ինտերնետային կայքում հրապարակված «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածին, որը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին։ Հոդվածում շարադրված տեղեկատվության համոզիչ ապացույցների առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել մեզ դրանք: Հակառակ դեպքում պահանջում ենք հրապարակել պաշտոնական հերքումը։ Այլապես, համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»։