Ճապոնական ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել 196 չվերթներ՝ երկրի մեջ մասում անձրեւների, ձյան ու ուժեղ քամու պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ձյան պատճառով չեղյալ են հայտարարվել նաեւ գնացքների երթեւեկությունը մի քանի ուղղություններով: Ցածր ճնշման տարածքը, կամ ինչպես ճապոնական լրատվամիջոցներն են գրում, «ցածր ճնշման ռումբը» տարածվել է գրեթե ողջ Ճապոնիայի տարածքով մեկ՝ իր հետ բերելով ուժեղ քամի ու հորդառատ անձրեւներ: Քամու արագությունը հասնում է 25-34 մետր/վայրկյանի, որը կարող է գետնին տապալել չափահաս մարդուն:
Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական ծառայությունը կոչ է անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Տոկիոյում բազմաթիվ դպրոցներում չեղյալ են հայտարարվել երկրորդ հերթի դասերն ու խմբակների գործունեությունը, որպեսզի երեխաները հասցնեն տուն հասնել նախքան փոթորկի սկսելը:
Տոկիոյի սուպերմարկետներում մեծ աշխուժություն է նկատվում առավոտյան ժամերին, քանի որ մարդիկ ցանկանում են գնել անհրաժեշտ ամեն ինչ նախքան քամու սկսվելը:
Օդերեւութաբանները հայտնում են, որ այսպիսի եղանակը կպահպանվի մինչեւ կիրակի օրվա կեսը: