Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

Հաղորդվում է նաև, որ փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: